ԵՊՀ ուսանողները Կառավարության դիմաց պահանջում են ուսման վճարների փոխհատուցում

ԵՊՀ ուսանողները Կառավարության դիմաց պահանջում են ուսման վճարների փոխհատուցում

Այսօր ԵՊՀ ուսանողական խորհրդի անդամները համալսարանից երթով գնացին դեպի կառավարություն` գործադիրին փոխանցելու ուսման վարձի մասնակի փոխհատուցման պահանջի դիմումը և ավելի քան 5300 ուսանողի ստորագրությունը:

Երթին մասնակցում էր ավելի քան 300 ուսանող, նրանք բոլորը քայլում էին 1-1,5 մետր հեռավորությամբ, դիմակով։

Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին փոխանցեց այդ 5309 ուսանողների տվյալները։ Նաիրի Սարգսյանը ուսանողներին փոխանցեց, որ կարճ ժամանակում հարցի մասին կզեկուցի վարչապետին և կարճ ժամկետներում պատասխան կտրվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում