Կոսովոյում երկու ռուս դիվանագետի «պերսոնա նոն գրատա» են հայտարարել
Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախագահ Վյոսա Օսմանին հայտարարել է Սերբիայի դեսպանատնից երկու դիվանագետի արտաքսելու մասին, վերջիններս մշտապես աշխատում են Պրիշտինայում:
«Կոսովոյի հանրապետության կառույցները վճռական են Ռուսաստանի և նրա արբանյակների չարագործ ազդեցության դեմ պայքարում, որոնք աշխատում են մեր ձեռքբերումները և ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձեռբերումները ոչնչացնելու ուղղությամբ: Այդ իսկ պատճառով մենք հետագայում ևս սերտորեն կհամագործակցենք մեր ամերիկացի և եվրոպացի դաշնակիցների հետ, որպեսզի թույլ չտանք, որ Կոսովոն և մեր տարածաշրջանը դառնան Ռուսաստանի ապակայունացնող հավակնությունների զոհը»,- Օսմանիին մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օսմանին հավելել է, որ արդեն խնդրել է փոխվարչապետ և ԱԳ նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցին դիվանագետներին «պերսոնա նոն գրատա» հայտարարել: Նրա խոսքով՝ տվյալ դիվանագետների գործունեությունը վնաս է հասցրել ազգային անվտանգությանը և ինքնահռչակ հանրապետության սահմանադրական կարգին:
1999 թվականին Սերբիայի բանակի և «Կոսովոյի ազատագրական բանակի ալբանցի անջատողականների զինված դիմակայությունը հանգեցրել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծությանը, որն այդ ժամանակ բաղկացած էր Սերբիայից և Չեռնոգորիայից: Պրիշտինայում Կոսովո-ալբանական կառույցները 2008 թվականին միակողմանի կարգով անկախություն հռչակեցին Սերբիայից:
Կարծիքներ