«ԵՄ-ն՝ Սևանի համար». 5.7 մլն եվրո՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը

«ԵՄ-ն՝ Սևանի համար».  5.7 մլն եվրո՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը

«EU4SEVAN» ծրագիրը կնպաստի բնական լուծումների օգտագործմամբ կեղտաջրերի մաքրման բարելավմանը՝ պետական և մասնավոր շահառուների միջոցով։ 
Ծրագիրը կաջակցի նաև էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման կարողությունների բարելավմանը: 
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում