Յակուտիայի հանքավայրում քար է փլուզվել
Միրնիի միջազգային հանքավայրում քար է փլուզվել. Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
«Առաջին ստորաբաժանումների ժամանումից հետո պարզվել է, որ արդյունահանման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել տեղային քարի փլուզում, ինչի հետևանքով աշխատողներից մեկը կոտրել է ոտքերը։ ՌԴ ԱԻՆ հանքափրկարարները տուժածին բարձրացրել են և հանձնել բժիշկներին, կանխարգելիչ միջոցառումներով աշխատողները դուրս են բերվում հանքավայրից», -հայտնել են մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ տուժածներ չկան։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզաբանել են, որ փլուզումը տեղի է ունեցել թիվ 11 զանգվածում։
«Աշխատակիցներին սպառնացող վտանգներ և հետագա փլուզման նախադրյալներ չկան, գազային իրավիճակը նորմալ է»,- նշել են մամուլի ծառայությունից։
Կարծիքներ