Կենտրոն վարչական շրջանի տասնյակ հասցեների գազամատակարարումը դադարեցվել է
Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 5-ին ժամը 17։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի, Սարյան, Արամի, Փարպեցու փողոցներով, Մաշտոցի պողոտայով (մասնակի), Ամիրյան, Աբովյան փողոցներով, Հյուսիսյին պողոտայով, Քոչինյան, Բյուզանդի, Կողբացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Կարծիքներ