Նիկոլ Փաշինյանը խնդիրներ է հայտնաբերել Արագածի դպրոցում
Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագած բնակավայր, որտեղ 348 աշակերտ ունեցող Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ:
Վարչապետը ծանոթացել է կատարված աշխատանքին, հայտնել իր դժգոհություններն ու ընդգծել թերացումները:
Մասնավորապես սանհանգույցներում լուրջ խնդիրներ են արձանագրվել՝ տեղադրված ծորակների մասով:
Վարչապետը ցնցուղներից մեկն առանձնացրեց խողովակից, տվեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ասելով.
«Տիկին Անդրեասյան, սա վերցրեք, տեսեք տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է ու ինչ արժի մեր շուկայում, ամենայն լրջությամբ եմ ասում»:
Վարչապետը շեշտել է, որ արձանագրված տարբեր թերությունների ու խնդիրների վերացման ուղղությամբ պետք է ցուցաբերել հետեւողական ու խիստ մոտեցում:
Կարծիքներ