Լավ նախադրյալներ կան. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Ինն ամսվա ընթացքում Թուքիան Ադրբեջանի հետ արդեն 4-րդ զորավարժությունն է անցկացնում: Տարածաշրջանային համագործակցության ընդլայնման մասին անընդհատ հայտարարող այս երկու պետությունների նման վարքն իրականում փաստում է, որ նրանք ունեն հստակ վախեր իրենց իսկ նախաձեռնությամբ ռազմական ճանապարհով ձեւավորած տարածաշրջանային ձեւաչափերի ապագայի հանդեպ: Ռազմական ճանապարհով տարածաշրջանային ձեւաչափերի պահպանման ձգտումից զատ, ակնհայտ է, որ Թուրքիան այս կերպ Ադրբեջանից հետ է պահանջում այն գինը, որը վերջինս պարտավորվել էր իրեն վճարել Արցախյան պատերազմի ելքը որոշելու համար: Նման զորավարժությունների միջոցով իրականում ադրբեջանական բանակը սերտաճում է թուրքականի հետ: ՌԴ Զինված ուժերի հետ ուժեղացնելով ինտեգրման գործընթացները եւ չմերժելով տարածաշրջանային համագործակցության առաջարկվող ձեւաչափերը՝ Հայաստանը, այնուամենայնիվ, պարտադրված է արագ վերականգնել սեփական սպառազինությունը եւ այն համապատասխանեցնել ժամանակի պահանջներին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ