Սիրիայի ՀՕՊ-ի համակարգերը մի քանի իսրայելական հրթիռ են խոցել

Սիրիայի ՀՕՊ-ի համակարգերը մի քանի իսրայելական հրթիռ են խոցել

 Սիրիայի ՀՕՊ-ի համակարգերը մի շարք հրթիռներ են խոցել, որոնք արձակվել են Իսրայելի կողմից, սիրիացի մի զինվորական վերքեր Է ստացել գրոհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սիրիայի պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ սիրիական Ikhbariya պետական հեռուստաալիքը հաղորդել Էր, որ մի քանի պայթյուն Է որոտացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում եւ նրա մերձակայքում. ենթադրվում Է՝ իսրայելական ռազմաօդային ուժերի օդային գրոհի պատճառով: «Մոտավորապես 14:00-ին իսրայելական հակառակորդը հրթիռների օգնությամբ օդային ագրեսիա Է կատարել օկուպացված պաղեստինյան տարածքների հյուսիսից՝ հարվածներ հասցնելով Դամասկոս քաղաքի մերձակայքի մի քանի կետերի: Մեր ՀՕՊ-ի միջոցները հակազդել են հակառակորդի հրթիռներին եւ խոցել դրանցից մի քանիսը: Ագրեսիայի հետեւանքով մի զինվորական վիրավորվել Է, որոշ նյութական վնաս հասցվել»,-ասվում Է նախարարության հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում