Ակտիվիստները կարտոֆիլի խյուս են լցրել Կլոդ Մոնեի կտավի վրա

Ակտիվիստները կարտոֆիլի խյուս են լցրել Կլոդ Մոնեի կտավի վրա

«Վերջին սերունդ» շարժման ակտիվիստները, փորձելով ուշադրություն հրավիրել կլիմայի փոփոխության խնդիրների վրա, Բարբերինի պալատում ողողել են Կլոդ Մոնեի Hacks («Խոտի դեզեր») շարքի կտավը։

«Վերջին սերունդ» (Letzte Generation) կլիմայական շարժման երկու ակտիվիստներ Կլոդ Մոնեի նկարի վրա կարտոֆիլի խյուս են լցրել Պոտսդամի Բարբերինի պալատում (Բարբերինիի թանգարան): Այս մասին հոկտեմբերի 23-ին գրվել է շարժման սոցիալական ցանցերում։

Դրանից հետո երիտասարդները «սոսնձվել են» պատին ու դիմել թանգարանի այցելուներին։

«Մարդիկ սովամահ են լինում, մարդիկ սառչում են, մարդիկ մահանում են: Մենք ապրում ենք կլիմայական աղետում, և այն ամենը, ինչից դուք վախենում եք, դա լոլիկի ապուրն է կամ կարտոֆիլի խյուսը՝ նկարի վրա», – բղավել է ցուցարարը՝ նկատի ունենալով նմանատիպ միջադեպը, երբ Just Stop Oil խումբի անդմաները Լոնդոնի Ազգային պատկերասրահում լոլիկի ապուր էին լցրել Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ»-ի վրա:

Աղբյուր` Իրավաբան.net

Հետևեք մեզ նաև Տելեգրամում