Ֆրանսիայի օգնությունը երկարաժամկետ է, դա այն է, ինչ եկել եմ ասելու. Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարը ժամանել է Կիև

Ֆրանսիայի օգնությունը երկարաժամկետ է, դա այն է, ինչ եկել եմ ասելու. Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարը ժամանել է Կիև

Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն այսօր պաշտոնական այցով ժամանել է Կիև:

«Ուկրաինա կատարած այցը նրա առաջին պաշտոնական արտասահմանյան այցն էր այս պաշտոնում, և դա պետք է դառնա աջակցության նշան այն երկրին, որն արդեն երկրորդ տարին է պաշտպանվում է ռուսական ագրեսիայից»,- գրել է AFP գործակալությունը։

«Ստեֆան Սեժուրնեն ժամանել է Կիև՝  շարունակելու Ֆրանսիայի դիվանագիտական ջանքերը և վերահաստատելու Ֆրանսիայի հավատարմությունը իր դաշնակիցներին և խաղաղ բնակչությանը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ինքը՝ Սեժուրնեն, ընդգծել է, որ Ուկրաինան արդեն գրեթե երկու տարի է, ինչ «պաշտպանում է իր ինքնիշխանությունը և ապահովում Եվրոպայի անվտանգությունը»։

«Ֆրանսիայի օգնությունը երկարաժամկետ է: Դա այն է, ինչ ես եկել եմ ասելու Կիև իմ առաջին այցի ժամանակ», - հավելել է ֆրանսիացի նախարարը:

Սպասվում է, որ Ուկրաինայի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում 38-ամյա Սեժուրնեն կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Մինչ այդ նա Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հարգել է զոհվածների հիշատակը և ծաղիկներ դրել Ուկրաինայի համար զոհվածների հիշատակի պատին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում