Անպտղության հաղթահարման պետական ծրագրի շնորհիվ Հայաստանում 3 տարում ծնվել է 230 երեխա

Անպտղության հաղթահարման պետական ծրագրի շնորհիվ 2019 թվականից մինչև 2022 թվականի նոյեմբեր ամիսը ծնվել է 230 երեխա։
«230 երեխաներից 105-ն այս տարի են ծնվել։ 105-ից 28-ի ծնողները 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ են։ Այս պահի դրությամբ ունենք նաև 163 հղիություն: Ծրագիրն ընդլայնվելու միտում ունի, և առաջիկայում մանրամասներ կհայտնենք»,- ինչպես գրում է «Արմենպրեսը»՝ այս մասին ասել է փոխնախարարը։
Կարծիքներ