Ռումինիայում ՀՀ դեսպանությունը արտակարգ ռեժիմով օգնություն է ցուցաբերում աջակցության կարիք ունեցող հայերին

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը արտակարգ ռեժիմով օգնություն է ցուցաբերում աջակցության կարիք ունեցող հայերին

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը օգնություն է ցուցաբերում Ուկրաինայից Ռումինիա անցնող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին

ՀՀ ԱԳ նախարարի հրամանի համաձայն՝ մարտի 1-ից Ռումինիայի՝ Ուկրաինային և Մոլդովայի Հանրապետությանը սահմանամերձ Բոտոշան քաղաքում գործում է Ռումինիայում ՀՀ դեսպանության ժամանակավոր հյուպատոսական կետը, տեղեկացնում են դեսպանությունից:

 

«Բացման պահից ի վեր՝ հյուպատոսական կետը անհրաժեշտ օգնություն և խորհրդատվություն է ցուցաբերել հարյուրավոր ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի:

 

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը սերտ համագործակցություն է հաստատել Ռումինիայի պատկան մարմինների հետ, ինչի շնորհիվ օպերատիվ և իրավաչափ կերպով կազմակերպվում է ՀՀ քաղաքացիների մուտքը Ռումինիա, ինչպես նաև վերադարձը հայրենիք:

 

Դեսպանությունը և Բոտոշանում գործող հյուպատոսական կետը շուրջօրյա ռեժիմով պատասխանում են գրանցված հեռախոսազանգերին:

 

 

Մեր հայրենակիցներին հումանիտար աջակցություն է ցուցաբերվում ինչպես այլազգի կամավորների, այնպես էլ Ռումինիայում, մասնավորապես՝ Ուկրաինային հարակից Բոտոշան, Բայա-Մարե, Յաշ և Սուչավա, Տուլչայի մարզերում գործող հայկական կառույցների ներկայացուցիչների օգնությամբ»,- հայտնում են դեսպանությունից:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում