Ալեքսեյ Նավալնին հնարավոր է թունավորել են երկու անգամ․ The New York Times
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հնարավոր է երկու անգամ է թունավորվել, քանի որ թունավոր նյութը, ամենայն հավանականությամբ, ջրով շշին է քսված եղել, իսկ այնուհետև թռիչքից առաջ ավելացվել է թեյի մեջ։ Այս մասին The New York Times- ին հայտնել է հատուկ ծառայությունների բարձրաստիճան մի պաշտոնյա:
Նա ընդգծել է, որ Նավալնին թունավորվել է ջրի մեջ լուծված փոշու միջոցով: Չի բացառվում նաև, որ Նավալնին օդանավակայան ժամանելուց առաջ արդեն շփում է ունեցել թույնի հետ: Սակայն աղբյուրը չի հաղորդել քաղաքական գործչի թունավորման մանրամասները:
Ի դեպ, Նովիչոկի ստեղծող Լեոնիդ Ռինկը նշել է, որ այս վարկածը անհեթեթություն է, քանի որ թունավոր նյութը, որի մասին խոսում են գերմանացիները, հեղուկի մեջ գտնվելիս կորցնում է իր հատկությունները։
Կարծիքներ