Ահավոր ցավալի է. Աննա Հակոբյանը՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Ֆեյսբուքի իր էջում շուտափույթ ապաքինում է մաղթել Լանջիկի ճանապարհին վթարից տուժածներին՝ կիսվելով ողբերգական ավտովթարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձով։
«Շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին։ Ահավոր ցավալի է»,- գրել է Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք՝ 11 մարդ է զոհվել, ևս շուրջ մեկ տասնյակը վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժած քաղաքացիները Արևմտյան Հայաստանից էին վերադառնում Երևան:
Կարծիքներ