Տոտենհեմը գլխավոր մարզչի նոր թեկնածու ունի

Տոտենհեմը գլխավոր մարզչի նոր թեկնածու ունի

«Տոտենհեմը» հետաքրքրված է «Սպորտինգի»  գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի նշանակմամբ, հաղորդում է Armsport.am-ը՝ հղում անելով Record-ին։

Աղբյուրի համաձայն՝ Ամորիմը բաց է լոնդոնյան ակումբի առաջարկի համար: Անգլիական ակումբ արդեն հասցրել է առաջին բանակցություններն անցկացնել 38-ամյա պորտուգալացու հետ։

Ռայան Մեյսոնը մնում է գլխավոր մարզչի պաշտոնակատարը Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Քրիսթալ Փելասի» դեմ այս շաբաթավերջին կայանալիք խաղից առաջ:

«Տոտենհեմը» 54 միավորով 6-րդն է Պրեմիեր լիգայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում