Ճապոնիայում պայթյուն Է տեղի ունեցել զբոսանավակում

Ճապոնիայում պայթյուն Է տեղի ունեցել զբոսանավակում

Ճապոնիայի Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում պայթյուն Է տեղի ունեցել զբոսանավակում: Ապրիլի 27-ին այդ մասին հայտնել Է երկրի հանրային հեռուստատեսությունը:

Հանրային հեռուստատեսության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Մոտոբու քաղաքի նավահանգստում: Ինչպես հայտնել են ոստիկանությունում, պատահարի հետեւանքով տուժել Է մի քանի մարդ: Պատահարի հանգամանքները պարզվում են: Հայտնում են, որ պայթյունի պահին նավակը կառանված Է եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում