Նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լրագրողը, եթե կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության. Կարեն Անդրեասյան

Նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լրագրողը, եթե կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության. Կարեն Անդրեասյան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր անդրադարձավ Panorama.am կայքի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի՝ Ազգային ժողովում գործունեությունը շարունակելու արգելքի դեպքին: 

«Լիլիան Գալստյանին անձամբ եմ ճանաչում, շատ ցավում եմ իր հետ կապված միջադեպի առիթով: Նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լրագրողը, եթե կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ինչ բարձր առաքելությամբ է մարդը գործում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում