ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ապրիլի 26-ին, ժամը 4-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 25-ամյա Սեմեն Բ.-ն: Նա 2022 թ. նոյեմբերի 2-ից ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց նմանակների ապօրինի արտադրության, վաճառքի կամ փոխադրման մեղադրանքով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոցը է ընտրվել կալանքը։
Նշվում է, որ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ