Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը․ ՀՀ Վարչապետ

Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը․ ՀՀ Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած այն տեսանյութով, որում եւս մի ապացույց է ներկայացվում, որ սիրիացի գրոհայիններն Արցախում կռվում են հայերի դեմ։

Վարչապետը տեսանյութին կից արել է նաեւ գրառում, որում, մասնավորապես, ասվում է.

«Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել եւ գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։

Աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ եւ կենտրոնանա հետեւյալ օրակարգի վրա. Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտում եւ Արցախի անկախության ճանաչում։
Եւ իհարկե՝ բոլոր հնարավոր մեթոդներով աջակցություն Արցախին՝ դիմակայելու այս փորձությանը»,- գրել է Վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում