Դա գաղափարներից մեկն է. Փաշինյանը՝ Չորրորդ Հանրապետության հնարավորության մասին

Դա գաղափարներից մեկն է. Փաշինյանը՝ Չորրորդ Հանրապետության հնարավորության մասին

«Մեր կառավարությունը ոչ թե փոխում է Սահմանադրությունը, այլ «ժողովրդին առաջարկում է փոխել Սահմանադրությունը»։

Այս մասին Հանրային ռադիոյի  «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրան ուղղվեց հարց այն մասին, թե «Երրորդ հանրապետությունը ձևավորվել է Անկախության հռչակագրի հիման վրա․ Դուք առաջարկում եք նոր Սահմանադրություն նո՞ր՝ չորրո՞րդ հանրապետության համար»։

«Դա գաղափարներից մեկն է»,- պատասխանեց Փաշինյանը։

Նա հստակեցրեց, որ ժողովուրդը պետք է որոշի հարցը՝ քվեարկությամբ, իսկ իրենք այդ հանրաքվեն չեն կեղծի՝ ինչպես քանիցս ապացուցվել է իրենց իշխանության օրոք կազմակերպված ընտրություններում:

Հարցին, թե Ադրբեջանի ճնշումներո՞վ են, արդյոք, պայմանավորված Սահմանադրության փոփոխությունները, վարչապետը միայն նշեց, որ այդ մասին շատ են խոսում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում