Ես լեգիտիմությունը տեսնում եմ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանի մեջ. Նիկոլ Փաշինյան
Ես լեգիտիմությունը տեսնում եմ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանի մեջ: Ես ընդգծում եմ, որ յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է ունենալ ուժեղ և մարտունակ բանակ:
Այս մասին Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես՝ լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկը քեզ չի կարող ասել՝ ինչու ես դու քո բանակն ուժեղացնում: Եթե դու խնիդր ես դնում, նպատակ, որի լեգիտիմությունը արտաքին միջավայրի և միջազգայնորեն կարող է դրվել կասկածի տակ, այստեղ առաջանում եմ բազմաթիվ խնդիրներ:
Հիմա ավելի պարզ բացատրեմ: Ես ասում եմ, որ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք, դարձնենք մարտունակ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելու նպատակով: Իսկ որն է մեր երկրի տարածքը: Մեր երկրի տարածքային ամբողջականությունն, ինչպես ասել եմ, Հայկական ԽՍՀ տարածքի նույնական ամբողջականությունն է:
Հիմա, երբ որ մենք ասում ենք, որ բանակն հզորացնում ենք այս տարածքի ամբողջականության համար, ոչ մեկը չի կարող ասել՝ ինչու եք դա անում: Իսկ եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիր ձևակերպում եք, որ մենք ուժեղացնում ենք, որպեսզի, օրինակ վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ հարց է ծագում, իսկ ինչու պետք է ուրիշները թույլ տան, որ էդ բանակը հզորանա, որ պայմանականորեն, պատմական արդարության հարց լուծի»,- ասաց վարչապետը:
Կարծիքներ