ԲԴԽ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց հետ կապված խնդիրներին

ԲԴԽ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց հետ կապված խնդիրներին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին տեղեկացնում են Դատական իշխանությունը:

 

ԲԴԽ նախագահը կարևորել է երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում, ընդգծել է պատրաստակամությունը արդարադատության բնագավառում համագործակցելու ուղղությամբ:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց փոխանցումների, հանձնումների և վտարումների հետ կապված խնդիրներին։

 

Քննարկման առարկա են դարձել մի շարք իրավական խնդիրներ, որոնց լավարկումը կնպաստի երկու երկրներում անազատության մեջ պահվող օտարերկրյա քաղաքացիների իրավունքների լավագույն պաշտպանությանը։

 

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը ներկայացրել է հատկապես քրեական և վարչական դատարանների գերծանրաբեռնվածության թոթափման ուղղությամբ կատարվող բարեփոխումների ընթացքը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա նաև օտարերկրյա անձանց դատավարությունների ժամկետների կրճատման վրա։

 

Արթուր Աթաբեկյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ ևս, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում