Ես ցանկանում եմ վերադառնալ ՉԼ-ի եզրափակիչ. Նեյմար
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ նոր մրցաշրջանում կմնա փարիզյան ակումբում:
«Ես մնում եմ ՊՍԺ-ում: Ես ցանկանում եմ վերադառնալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ այն հաղթելու նպատակով», – ասել է Նեյմարը փարիզյան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում:
Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ-ին միացավ 2017 թվականի ամռանը՝ 222 միլիոն եվրոյի դիմաց: Ընդհանուր առմամբ, նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 85 հանդիպում ֆրանսիական ակումբի կազմում, խփել 70 գոլ և կատարել 41 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հուլիսը:
Կարծիքներ