Աֆղանստանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աֆղանստանում շաբաթ օրը 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 161 հազար մարդ բնակչություն ունեցող Կունդուզ քաղաքից 99 կմ դեպի արեւելք։ Աղբյուրը գտնվում էր 156 կմ խորության վրա։
Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ