Ռամոսը կարող է բաց թողնել ՊՍԺ-ի առաջիկա խաղը

Ռամոսը կարող է բաց թողնել ՊՍԺ-ի առաջիկա խաղը

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է բաց թողնել Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Ռենի» դեմ հանդիպումը, հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով L’Equipe-ին։

Աղբյուրի տեղեկություններով՝ 36-ամյա իսպանացին մարզման ժամանակ սրունքի վնասվածք է ստացել, ինչը վտանգում է նրա մասնակցությունը հանդիպմանը։

2022/23 մրցաշրջանում Ռամոսը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

ՊՍԺ – «Ռեն» հանդիպումը կկայանա կիրակի՝ մարտի 19-ին։ Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 20։05-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում