Իրանի ԱԳՆ-ն ողջունում է Եմենում հրադադարի երկարաձգումը
Թեհրանը ողջունում է Եմենում հրադադարը ևս երկու ամսով երկարաձգելու համաձայնությունը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։
«Իրանը հուսով է, որ վերոնշյալ ջանքերի լույսի ներքո հնարավոր կլինի ամբողջությամբ վերացնել շրջափակումը, հաստատել տեւական զինադադար և գտնել քաղաքական լուծում», - մեկնաբանել է դիվանագետը զինադադարի մասին լուրը։ Նրա խոսքերը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Թեհրանը ճգնաժամի լուծումը տեսնում է քաղաքական գործընթացում և կգործադրի բոլոր ջանքերը՝ Եմենում իրերի իրական վիճակի վրա հիմնված արդար խաղաղության հասնելու համար», - հավելել է Խատիբզադեն։
Կարծիքներ