Շոյգուն և Ադրբեջանի պաշտպանության նախարարը քննարկել են ԼՂ-ում իրավիճակը

Շոյգուն և Ադրբեջանի պաշտպանության նախարարը քննարկել են ԼՂ-ում իրավիճակը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ղարաբաղում սրված իրավիճակը կայունացնելու ուղիները, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության գոտում սրված իրավիճակի հետ կապված հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերգեյ Շոյգուի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի միջև։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակի կայունացման և Հարավային Կովկասում անվտանգության ապահովման ուղիները», - հաղորդել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Մինչ այդ՝ երեկ էլ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում