Ուժեղ քամու հետևանքով տանիքի երկաթյա ծածկը թուլացել և կախվել է.ԱԻՆ
Հուլիսի 22-ին, ժամը 17:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի Տերյան փողոցի թիվ 1 շենքի տանիքի երկաթյա ծածկը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները տանիքի թուլացած երկաթե թիթեղները՝ իրենց ամրակապիչներով (18 քմ), ամրացրել են տանիքին, իսկ կախված թիթեղները (24 քմ)՝ ապամոնտաժել։
Կարծիքներ