Ջերմորեն շնորհավորում եմ ամենամոտ ընկերոջս. Կիմ Չեն Ինը՝ Պուտինին
Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ինը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Նոր տարվա կապակցությամբ՝ նրան անվանելով իր «ամենամտերիմ ընկերը»:
Այս մասին հայտնում է հյուսիսկորեական Կենտրոն գործակալությունը։
«Ընկեր Կիմ Չեն Ինը, ջերմորեն շնորհավորելով Պուտինին՝ ամենամոտ ընկերոջը և գործընկերոջը Ամանորի կապակցությամբ, անձամբ իր, Կորեայի ժողովրդի և Հանրապետության զինված ուժերի բոլոր զինվորների և սպաների անունից ջերմ շնորհավորանքներ է հղել եղբայրական ռուս ժողովրդին, ռուսական խիզախ բանակի բոլոր զինծառայողներին», - ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ