Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը

Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Այդ մասին հայտնել է հենց նա սոցցանցի իր էջում՝ գրելով.

«Այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել... ծիծաղելի հոդվածով»:

Դեպքի մասին որոշ մանրամասներ է հայտնել փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով, որ Պետրոսյանին ձերբակալել են պարեկների գործունեությանը միջամտելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով:

«Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը»,- գրել է նա «Ֆեսյբուք»-ում և կից ներկայացրել տեսանյութ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում