Ուկրաինայում իրավիճակը առաջիկա ամիսներին կարող է որոշվել․ Բորել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության ելքը կարող է որոշվել առաջիկա ամիսներին, ուստի Բրյուսելը պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերի Կիևին։
«Եթե մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դիմադրի, մենք պետք է նրան ավելի շատ և ավելի արագ օգնենք», - պնդել է է նա իսպանական El País թերթին տված հարցազրույցում:
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պատերազմի արդյունքը կարող է որոշվել առաջիկա ամիսներին: Դիմադրել նշանակում է՝ հաղթել»։
Խոսելով ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունների մասին՝ Բորելը նշել է. «Սարսափելի է, որ նա Ռուսաստանին առաջարկում է հարձակվել այն երկրների վրա, որոնք չեն կատարում նրա պայմանները»։
Կարծիքներ