Չնայած սահմանագծման քարտեզին՝ դրա շուրջ կեղծ շահարկումները շարունակվում են. Infoteka 24
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԶԼՄ-ները շարունակում են ապատեղեկատվության միջոցով շահարկել առաջիկա սահմանագծման թեման, մենք կրկին հրապարակում ենք Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ վարչական սահմանները պատկերող քարտեզ։ Համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և 2022 թվականի աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ այս վարչական սահմանները դարձել են պետական սահման, և սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի այս տրամաբանությամբ։
Քարտեզից հստակ երևում է, որ այն գյուղերը, որոնց մասին բարձրաձայնում է Ադրբեջանը՝ Բաղանիս Այրում (չշփոթել ՀՀ Տավուշի մարզի Բաղանիսի հետ), Աշաղը Ասկիպարա (չշփոթել ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի հետ), Խեյրումլի, Կըզըլ Հաջիլի, Հայաստանի դե յուրե տարածքում չեն գտնվում։
Ներկայումս այս չորս գյուղերից Կըզըլ Հաջիլին ամբողջովին Ադրբեջանի վերահսկողության ներքո է, և Աշաղը Ասկիպարան մասամբ է Հայաստանի վերահսկողության ներքո:
Քարտեզից նաև հստակ երևում է, որ Տավուշի մարզից ոչ մի տարածք չի անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի տարածքները մնում են անփոփոխ:
աղբյուրը՝ Infoteka 24
Կարծիքներ