Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն առավոտյան. ՏԱՍՍ
Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները կսկսվեն երկուշաբթի առավոտյան, կիրակի օրը հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:
Ավելի վաղ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ կիրակի օրը ուկրաինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններ վարել Բելառուսի Գոմելի շրջանում։ Ռուսական պատվիրակությունն արդեն Մինսկից մեկնել է հանդիպման վայր։ Բանակցություններում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման կոնկրետ կետը չի բացահայտվի, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։
Կարծիքներ