Բարսելոնան ջախջախեց Ատլետիկին

Բարսելոնան ջախջախեց Ատլետիկին

Լա Լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ չորս անպատասխան գնդակ ուղարկեց Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը, գրում է armsport.am-ը:

37-րդ րոպեին հաշիվը բացեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը։ Հաջորդ երեք գոլերը խփեցին փոխարինման մտած խաղացողները՝ Ուսման Դեմբելեն, Լյուկ դե Յոնգը և Մեմֆիս Դեպայը։ Դեմբելեն դարձավ նաև երկու գոլային փոխանցման հեղինակ։

Կատալոնացիները վաստակեցին 45 միավոր և զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը։ «Ատլետիկը» 37 միավորով 8-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում