Արաբկիրը կունենա ժամանակակից էներգախնայող լուսադիոդային (ԼԵԴ) լուսավորություն

Արաբկիրը կունենա ժամանակակից էներգախնայող լուսադիոդային (ԼԵԴ) լուսավորություն

Արաբկիրում մեկնարկում են արտաքին լուսավորության ցանցի արդիականացման և նոր ցանցի ստեղծման աշխատանքները:
Վարչական շրջանի 2022 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսվում է լուսավորության նոր ցանցեր անցկացնել մինչ այժմ չլուսավորված բոլոր փողոցներում և բակերում:

Առաջին փուլում լուսավորության ցանցի արդիականացման և նոր ցանցի անցկացման աշխատանքներ են նախատեսվում հետևյալ հասցեներում.
Մերգելյան ինստիտուտի դիմացի այգի
Քանաքեռ ՀԷԿ /տուն 15- տուն 20 հասցեների հատված/
Տիգրանյան փողոց
Շիրվանզադե փողոց
Ղափանցյան փողոցի վերջնամաս
Գուլակյան փողոցից դեպի Աղբյուր Սերոբ շենքի ետնամաս
Բաբայան 36 շենքից դեպի Արաբկիր 33 փողոց տանող
հատված
Մամիկոնյանց 54-54/1 շենքերի բակ
Շահսուվարյան 8ա
Համբարձումյան 2
Կոմիտաս 1
Կիևյան 2-րդ նրբանցք
Կասյան 5
Գյուլբենկյան 38ա
Բաբայան 14
Թիվ 24 մանկապարտեզի բակային և հարակից տարածք

Հետևեք մեզ նաև Տելեգրամում