Կապույտ ու կանաչ տարածքները՝ պատերազմի «անտեսանելի» զոհեր. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ հուլիսյան պատերազմը, մինչ 2016 թ. պատերազմը եւ միշտ «ՀՀ»-ն փաստարկներով պնդել է՝ թյուրքական կողմից հրահրվող պատերազմները պետք է դիտարկել նաեւ ջրային պատերազմների քաղաքականության համապատկերում։ Թյուրքական կողմը Հայաստանի «կապույտ տարածքներին» կամաց-կամաց խորհրդային տարիներին էլ է տիրացել։ Եվ պատահական չէ, որ միշտ աչքը տնկել է Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների վրա: Ավելի պարզ ասած՝ թյուրքը միշտ եւ հիմա էլ հիդրոահաբեկչական քաղաքականություն է վարում։ Հաշվի առնելով նաեւ 44-օրյա պատերազմում Արցախում կիրառված սպիտակ ֆոսֆորը՝ միանշանակ կարող ենք պնդել, որ թյուրքական կողմը պատերազմ է վարում նաեւ... բնության դեմ։
Ընդհանրապես՝ բնությունը բոլոր պատերազմների չհայտարարված զոհն է. «ՀՀ»-ի հետ զրույցում նշում է մեր նախկին գործընկեր, այժմ արտերկրում բնակվող՝ էկոտեղեկատվության վերլուծաբան, ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը։ Ըստ նրա՝ շատերին կհետաքրքրի, թե որն է ամենավառ օրինակը պատերազմների հետեւանքով բնապահպանության վնասի։ Միջազգային կոնֆլիկտաբանների (որոնք վերլուծել են նաեւ պատերազմների ազդեցությունը շրջակա միջավայրերի վրա) պնդմամբ՝ առաջին տեղում է ամերիկա-վիետնամական պատերազմը, որը համաշխարհային պատմության մեջ գրանցվել է որպես բնապահպանական պատերազմ։
Բնապահպանական առումով ի՞նչ իրավիճակում ենք մենք Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով...»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ