Սպանված զինծառայողներից մի քանիսին արդեն նույնականացրել են, նրանք անհետ կորած էին համարվում․ Սիրանուշ Սահակյան

Սպանված զինծառայողներից մի քանիսին արդեն նույնականացրել են, նրանք անհետ կորած էին համարվում․ Սիրանուշ Սահակյան

Տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութի առնչությամբ, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, 7-8 զինծառայող կա, որոնց նույնականացում է իրականացվում այժմ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, սակայն գրեթե վստահ ենք, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ։ Տեղանքն արդեն նույնականացվել է»,- ասաց Սահակյանը՝ չմանրամասնելով, թե ՀՀ որ տեղանքի մասին է խոսքը։

Իրավապաշտպանը նաև ընդգծեց, որ սպանված զինծառայողներից մի քանիսին արդեն նույնականացրել են, նրանք անհետ կորած էին համարվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում