Հռոմի պապը դիմել է ՌԴ-ին և Ուկրաինային հակամարտությունը դադարեցնելու կոչով

Հռոմի պապը դիմել է ՌԴ-ին և Ուկրաինային հակամարտությունը դադարեցնելու կոչով

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային դադարեցնել հակամարտությունը և խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։

«Իմ կոչն ուղղված է առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ դադարեցնելու բռնության եւ մահվան այս պարույրը, այդ թվում՝ հանուն սեփական ժողովրդի։

Դիմելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ֆրանցիսկոսը կոչ է արել «բաց լինել խաղաղության առաջարկների համար»։

«Կոչ եմ անում միջազգային կյանքի բոլոր մասնակիցներին եւ պետությունների քաղաքական առաջնորդներին անել հնարավոր ամեն ինչ պատերազմը դադարեցնելու համար՝ թույլ չտալով իրենց ներքաշել վտանգավոր էսկալացիայի մեջ, խթանել եւ աջակցել երկխոսության նախաձեռնություններին։

Խնդրում եմ, թող երիտասարդ սերունդները շնչեն խաղաղության սուրբ օդը եւ ոչ թե պատերազմի աղտոտված օդը, ինչը խելագարություն է:

Թող որ լռի զենքը, և թող որ սկսվի պայմանների որոնումը խաղաղ բանակցությունների գալու համար, որոնք ի վիճակի են հանգեցնել ոչ թե ուժով պարտադրված, այլ համաձայնեցված, արդար, կայուն որոշումների», - ասել է Պապը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում