ՀՀ նախագահը ցավակցել է Իրաքի նախագահին Բաղդադի ողբերգական հրդեհի կապակցությամբ

ՀՀ նախագահը ցավակցել է Իրաքի նախագահին Բաղդադի ողբերգական հրդեհի կապակցությամբ

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական նամակ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ Բաղդադում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Բարհամ Սալեհին, զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և համբերություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում