Նա, ով փորձում է վնաս հասցնել Իսրայելին, մեծ գին կվճարի. Իսրայելի վարչապետ

Նա, ով փորձում է վնաս հասցնել Իսրայելին, մեծ գին կվճարի. Իսրայելի վարչապետ

Նա, ով փորձում է վնաս հասցնել Իսրայելին, մեծ գին կվճարի. այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Լիբանանի կողմից գիշերը Իսրայելը հրթիռակոծելուց հետո:

Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության ուժերը հայտնել էին, որ գիշերը Լիբանանից երկու հրթիռ է արձակվել դեպի երկրի հյուսիս: Մեկին որսացել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը, երկրորդը ընկել է Իսրայելում ՝ բաց տարածքում: Ավելի ուշ բանակը հայտնել է, որ ի պատասխան արձակված հրթիռների՝ իր հրետանին հարված է հասցրել Լիբանանի տարածքին: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն ասել է, որ Լիբանանը պատասխանատու է երեկ երեկոյան հրեական պետության տարածքը հրթիռակոծելու համար:

«Ով փորձում է մեզ վնասել, մեծ գին կվճարի: Մենք անընդհատ աշխատում ենք, օրուգիշեր, բոլոր ասպարեզներում, և մենք կշարունակենք դա անել»,- հայտարարել է վարչապետը երկրի հյուսիսում գտնվող Մաալոտ-Տարշիհա քաղաքում օպտիկամանրաթելային կապի նոր գծի բացման արարողության ժամանակ, Բենեթի խոսքերը մեջբերում է նրա գրասենյակը:

Նա նաև նշել է, որ Լիբանանը կանգնած է փլուզման եզրին, ինչպես ցանկացած երկիր, որտեղ գտնվում է Իրանը: Նրա խոսքով` Իսրայելը թույլ չի տա, որ ճգնաժամը տարածվի սահմանով:

Բաժանոր

Հետևեք մեզ նաև Տելեգրամում