ԵԱՏՄ որոշմամբ բժշկական նշանակության սարքավորումների և նյութերի առանձին տեսակներ ազատվել են մաքսատուրքից
2021 թվականի ապրիլի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին համապատասխան որոշմամբ Եվրասիական տնտեսական միության տարածքում կորոնավիրուսային վարակի նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված մի շարք ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի 0% դրույքաչափի կիրառումը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը՝ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նշված որոշումը հիմնականում վերաբերում է դեղամիջոցների արտադրության մեջ օգտագործվող ապրանքների, անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչ միջոցների արտադրության մեջ օգտագործվող առանձին տեսակի ապրանքների, COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ օգտագործվող պատվաստանյութերի, բժշկական նշանակության սարքավորումների և նյութերի առանձին տեսակների։
Վերոնշյալ ապրանքների մաքսատուրքից ազատումը իրականացվելու է առողջապահության ոլորտում լիազոր մարմնի կողմից տրամադրվող նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության հիման վրա։
Կարծիքներ