Կուրիլյան կղզիների մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմոլոգները չորեքշաբթի ժամը 08:33-ին 5,0 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել ծովում Կուրիլյան կղզիների հարավային խմբի (Սախալինի շրջան) և ճապոնական Հոկայդո կղզու մոտակայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գոլովնինո գյուղից 149 կմ հարավ (Կունաշիր կղզի, Կուրիլյան կղզիներ)՝ 20 կմ խորության վրա»,- հայտնել է սեյսմիկ կայանը։
Կարծիքներ