Պերուի խորհրդարանը կողմ է քվեարկել Մեքսիկայի նախագահին պերսոնա նոն գրատա ճանաչելու օգտին

Պերուի խորհրդարանը կողմ է քվեարկել Մեքսիկայի նախագահին պերսոնա նոն գրատա ճանաչելու օգտին

Պերուի Կոնգրեսի (Խորհրդարանի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երկուշաբթի օրը քվեարկել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին պերսոնա նոն գրատա ճանաչելու օգտին՝ հարավամերիկյան հանրապետության իշխանությունների հասցեին քննադատության պատճառով։

«Տասնմեկ կողմ ձայներով Միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Մեքսիկայի նախագահ Անդրես Լոպես Օբրադորի հայտարարությունները դատապարտող և նրան պերսոնա նոն գրատա հռչակող բանաձեւին», - ասվում է խորհրդարանի Twitter-ի էջում։

Այժմ նախաձեռնությունը պետք է քննարկի Կոնգրեսի լիագումար նիստը։ Այս տարվա փետրվարին Պերուի խորհրդարանը պերսոնա նոն գրատա հայտարարեց Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում