«Բավարիան» պաշտոնապես ներկայացրել է հաջորդ մարզչին
Մյունխենի «Բավարիան» մրցաշրջանի ավարտին նոր գլխավոր մարզիչ կունենա:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բավարիա»-ն կգլխավորի Յուլիան Նագելսմանը: 33-ամյա մարզչի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է միչև 2026 թվականը: Մասնագետն այս պահին մարզում է գերմանական «Լայպցիգը»:
«Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կգլխավորի Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմը:
Կարծիքներ