Tesla-ն առաջին եռամսյակն ավարտել Է ռեկորդային շահույթով
Tesla Inc ամերիկյան Էլեկտրամոբիլներ արտադրողը 2021 թվականի առաջին եռամսյակն ավարտել Է ռեկորդային շահույթով, սակայն ընկերության հասույթը շուկայի կանխատեսումներից փոքր-ինչ վատ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդվել Է Tesla-ի մամուլի տեղեկագրում, նրա զուտ շահույթը հունվար-մարտ ամիսներին կազմել Է 438 մլն դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 0,39 դոլար՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 16 մլն դոլարի կամ մեկ բաժնետոմսի դիմաց 0,02 դոլարի համեմատությամբ: Անցած եռամսյակում Tesla-ն արտանետումների բաժնեմասերը այլ ավտոարտադրողների Է վաճառել ռեկորդային շահույթով՝ 518 մլն դոլար, ինչը 46 տոկոսով գերազանցել Է նախորդ տարվա այդ նույն ժամանակաշրջանի վաճառքները: Առանց բաժնեմասերի վաճառքի Tesla-ն եռամսյակը կավարտեր վնասով: Առաջին եռամսյակում ընկերությունը նաեւ 101 մլն դոլար Է վստակել բիթքոյնների վաճառքով: Tesla-ի եռամսյակային հասույթը կտրուկ ավելացել Է 74 տոկոսով՝ մինչեւ 10,39 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա այդ նույն ժամանակաշրջանի 5,99 մլրդ դոլարի համեմատությամբ, երբ ավտոարտադրողն ստիպված Է եղել Չինաստանում գործարանը փակել համավարակի պատճառով:
Tesla-ի հաղորդագրության մեջ ասվում Է ավտոմեքենաների վաճառքի «զգալի աճի» մասին: Ապրիլի սկզբին Tesla-ն հաղորդել Էր, որ հունվար-մարտին գնորդներին բեռնառաքել Է 184,8 հազար ավտոմեքենա: Tesla-ի ավտոմեքենաների արժեքն առաջին եռամսյակում մեկ տարի առաջվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 13 տոկոսով: Դրա հետ մեկտեղ ընկերությունում նշում են, որ նրա գործողությունների շահութաբերության աճի տեմպերը, ինչպես նաեւ ծախսերի նվազումը Էլ ավելի բարձր են եղել: Tesla-ն պլանավորում Է արտադրական հզորություններն ուժեղացնել «որքան կարելի Է արագ» եւ հույս ունի, որ ժամանակի ընթացքում կհասնի ավտոմեքենաների 50 տոկոս իրացման միջին տարեկան տեմպերի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ