ՈՒ՞մ դիմել եթե բնակարան վարձակալելիս դարձել եք խարդախության զոհ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիմել է Հայաստանում բնակարան վարձակալելիս խարդախության զոհ դարձած քաղաքացիներին:
«Եթե դուք կամ ձեր ծանոթները Հայաստանում բնակարան վարձակալելիս դարձել եք խարդախության զոհ,
խնդրում ենք նկարագրել ձեր դեպքը մեր Telegram bot-ում՝ @stopgreedbot
Դիմումի ձևաչափը՝
1. Անուն/Ազգանուն
2. Կոնտակտային հեռախոսահամար
3. Ինչպես գտաք բնակարանը (գովազդ/բրոքեր)
4. Բնակարանի հասցեն
5. Խնդրի նկարագրությունը
6. Բրոքերի/բնակարանի սեփականատիրոջ կոնտակտները:
Տեղեկատվությունը կփոխանցվի ՀՀ ոստիկանություն»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:
Կարծիքներ