ՌԴ Կառավարությունը հաստատել է հացահատիկի և շաքարավազի արտահանման արգելքը
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել Եվրասիական տնտեսական միության երկրներ հացահատիկի և երրորդ երկրներ շաքարավազի և շաքարեղեգի արտահանման ժամանակավոր արգելքի մասին։ Այդ մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից։
Հացահատիկի արտահանման սահմանափակումները կվերաբերեն ցորենին, մեսլինին, տարեկանին, գարուն և եգիպտացորենին: Կառավարությունը, սակայն, բացառություններ է սահմանել․ նշված ապրանքները հնարավոր կլինի արտահանել հումանիտար օգնության և միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակում։
Որոշումը միտված է պաշտպանելու ներքին շուկան և կանխելու ԵԱՏՄ երկրներից նշված ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ:
Հացահատիկի արտահանման սահմանափակումը գործելու է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, իսկ շաքարավազինը՝ մինչև օգոստոսի 31-ը:
Կարծիքներ