Սա ֆուտբոլ է, պետք է խնդիր լուծել և հասնել ցանկալի արդյունքի․ Պետրակով
Հայաստան-Կոսովո ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ մարտի 21-ին կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից։
«Կոսովոյի դեմ վաղը դժվար խաղ եմ ակնկալում: Հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն ընդունել են Կոսովոյի քաղաքացիություն, քանի որ ծնվել են տարբեր երկրներում: Շատ անզիջում ֆուտբոլ ցուցադրող թիմ է: Ինձ շատ է դուր գալիս մրցակցի պաշտպանական գիծը, հրաշալի են գործում գլխով խաղի ժամանակ։
Շատ կցանկանայի դրական արդյունքի հասնել այս խաղում, ահա մեր խնդիրը Կոսովոյի դեմ խաղում: Սակայն սա սպորտ է, դժվար է ասել ինչ կլինի։ Սա ֆուտբոլ է, պետք է խնդիր լուծել և հասնել ցանկալի արդյունքի»,- ասել է Պետրակովը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 22-ին Երևանում կընդունի Կոսովոյի հավաքականին, իսկ մարտի 26-ին արտագնա մրցախաղ կունենա Չեխիայի հետ:
Կարծիքներ