12-ամյա որոնվող երեխան հայտնաբերվել է
12-ամյա Գրիգորն այսօր որոնվում էր։ Երեխան Դավիթաշենից՝ դպրոցից, 14։00-ի սահմաններում դուրս էր եկել և տուն չէր վերադարձել։ Նա բնակվում է Աջափնյակում։ Երեխայի ծնողները բաժնում հաղորդում էին ներկայացրել։
ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ ժամը 20.10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները երեխային հայտնաբերել են Բաշինջաղյան փողոցում և կազմված փաստաթղթերով ներկայացրել քննչական բաժին։
Կարծիքներ