Եվրոպա լիգայի եզրափակիչը կանցկացվի հանդիսակաների ներկայությամբ

Եվրոպա լիգայի եզրափակիչը կանցկացվի հանդիսակաների ներկայությամբ

Եվրոպա լիգայի եզրափակիչը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ: Սա պաշտոնապես հաստատել է ՈՒԵՖԱ-ն: Եզրափակիչը տեղի կունենա լեհական Գդանսկում:

Մայիսի 26-ին կայանալիք հանդիպմանը Լեհաստանի իշխանությունների թույլտվությամբ լրացված կլինի մարզադաշտի տրիբունաների մինչև 25 տոկոսը, այսինքն՝ ներկա կլինի մինչև 9,500 երկրպագու:

Տոմսերը բաժանված են 4 կարգերի, գինը հասնում է մինչև 130 եվրո: Տոմսերը կարելի է ձեռք բերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում և պաշտոնական հավելվածի միջոցով 14 օրվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում